Դրա շուրջ փոխզիջմուն չկա և այն քննարկման ենթակա չէ. Իրանի ԱԳՆ
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մոտ մեկ շաբաթից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
«Իրանական միջուկային ծրագիրը Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները հիմնական թեման է: Մեր տեսանկյունից ուրանի հարստացումը մի հարց է, որն անպայման պետք է շարունակվի, և դրա շուրջ փոխզիջման տեղ չկա։ Հնարավոր է, որ դրա արտահայտությունը, մասշտաբը, ծավալը, տոկոսը կարող են սահմանափակվել որոշակի ժամանակահատվածով՝ վստահություն ստեղծելու համար, ինչպես նախկինում էր: Բայց ուրանի հարստացման բուն սկզբունքը, իհարկե, քննարկման ենթակա չէ։
Նույնը վերաբերում է պատժամիջոցների հարցին։ Մեր նպատակն ու մտադրությունը բանակցություններում, բնականաբար, պատժամիջոցների վերացումն է։ Ցանկացած պարագայում պատժամիջոցների վերացումը մեր բանակցությունների հիմքերից մեկն է։ Ինչպես ասացի, մենք այժմ շատ ավելի մոտ ենք միմյանց վիճահարույց հարցերի շուրջ: Համենայն դեպս, մենք ավելի լավ ենք հասկանում միմյանց: Մեր տեսանկյունից մեր դիրքորոշումն այժմ միանգամայն պարզ է մեր հակառակորդների համար, և ես հուսով եմ, որ ապագայում մենք ավելի մեծ առաջընթաց կգրանցենք, եթե Ալլահի կամքը լինի»-,ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...