Զելենսկին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի շքերթի ժամանակ հայտարարել է «կեղծ հանգստության» մասին։
«Իսկ այդ ընթացքում ռազմաճակատում շարունակվում էին հարձակումներն ու գրոհները, բայց օդային հարձակման տագնապներ չկային։ Եվ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ Մոսկվան չի ուզում սպանել, կարող է կանգ առնել։ Մեր ընդհանուր խնդիրն է ստիպել Մոսկվային կանգ առնել։
Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է միասնություն և հզոր ճնշում Ռուսաստանի վրա։ Այնքան լուրջ ճնշում, որ խաղաղությունը դառնա նրանց համար միակ տարբերակը»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է իրական և արժանապատիվ կերպով ավարտել պատերազմը և ապահովել անվտանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը՝ թույլ տալով, որ ջուր հոսի դեպի Պակիստան:Դա տեղի է ունեցել հրադադարի...