Ուկրաինան պատրաստ է 30-օրյա լիակատար հրադադարի
Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի՝ սկսած երկուշաբթի օրվանից:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան իր X-ի սոցիալական էջում:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Դոնալդ Տուսկը և Քիր Սթարմերը բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակներում:
«Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են լիակատար, անվերապահ հրադադարի՝ ցամաքում, օդում և ջրում, սկսած երկուշաբթի օրվանից՝ առնվազն 30 օրով: Եթե Ռուսաստանը համաձայնվի և ապահովվի արդյունավետ մոնիթորինգ, երկարատև հրադադարը և վստահության ամրապնդման միջոցառումները կարող են հիմք հանդիսանալ խաղաղության բանակցությունների համար», գրել է Սիբիգան:
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում իմաստ չունի. Մակրոն
Հազարավոր եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում իմաստ չունի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանո...
Ուկրաինական չլուծված հակամարտությունը Թրամփի անքուն գիշերների պատճառ
Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հակամարտությունը արագ լուծելու իր անկարողությունից, և դա նրան գիշերները չի թողնում քնել։...
Հայտնի են դարձել Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ կիրառած երկրները
Հայտնի են դարձել Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ կիրառած երկրները: 2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ Ռուսաստանի...
Սարկոզիի՝ խաղաղության Նոբելյան մրցանակի առաջարկը ինչու է մերժել Սերժ Սարգսյանը
«Վերջին տարիներին լույս տեսած մի գրքում նկարագրված է՝ ինչպես է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին 2010թ․ ձեզ առաջարկել խա...