Թուրքիան պատրաստ է ստանձնել այդ առաքելությունը․ Ֆիդան
Թուրքիան պատրաստ է հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ առցանց մասնակցելով Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիա» հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ նա շեշտել է Թուրքիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և հայտարարել, որ Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանը և այդ ուղղությամբ ջանքերին։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաքելությունը, եթե այն հաստատվի։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...