Պետք է լուծել ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները. Ծինփին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 8-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել Ուկրաինայի հետ կնքել արդար, ամուր և իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղության համաձայնագիր: Այս մասին գրել է Bloomberg պարբերականը:
Նա, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ անձամբ է Ռուսաստանի նախագահ Պուտինին ներկայացրել այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող է ավարտվել պատերազմը:
Կրեմլում թեյախմության ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի հետ պատերազմի վերաբերյալ։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է «հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության օրինական մտահոգությունները և լուծել ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները»։
Ի պատասխան՝ Պուտինը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղ բանակցություններ առանց նախապայմանների, և հույս է հայտնել, որ խաղաղության արդար համաձայնություն ձեռք կբերվի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...