Հայտնի է Հռոմի Պապի գահակալության արարողության օրը
Հռոմի Պապ Լեո XIV-ի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի հայտարարությանը:
Բացի այդ, նորընտիր Պապը իր առաջին ընդհանուր ունկնդրությունն անցկացնելու է մայիսի 21-ին:
Այսօր նա պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։ Նա վերցրել է Լեո XIV անունը: Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։
2025 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։ Պատմության մեջ առաջին Պապն է ԱՄՆ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մեզ հետ պետք է հաշվի նստել, թե չէ կզղջան դրա համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ակնայի Մուղամի կենտրոնի բացման արարողությանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր «Մեզ հետ...