Մեզ հետ պետք է հաշվի նստել, թե չէ կզղջան դրա համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ակնայի Մուղամի կենտրոնի բացման արարողությանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր «Մեզ հետ պետք է հաշվի նստել, թե չէ կզղջան դրա համար»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա 44-օրյա պատերազմում տարած հաղթանակն անվանել է ադրբեջանական ժողովրդի ընդհանուր հաղթանակը և նշել, որ Ադրբեջանն այդպիսով «ամբողջ աշխարհին ցույց է տվել իր պատմական մեծությունը»:
«Պատահական չէ, որ նույնիսկ մեզ թշնամաբար տրամադրված շրջանակները, ուժերը և երկրները գիտեն, որ մենք արժանի ժողովուրդ ենք, հարգանքի արժանի ժողովուրդ, և մեզ հետ պետք է հաշվի նստել։ Նրանք, ովքեր այսօր մեզ հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում, վաղը կզղջան դրա համար»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանը հստակ հասկանում էր, թե «ով է աջակցում Հայաստանին և ինչ ուժեր են կանգնած դրա ետևում», բայց դա նրանց չի կանգնեցրել։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...