Գարեգին Երկրորդի շնորհավորանքը Հռոմի պապին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան քահանայապետ Լեւոն 14-րդ Պապին։ Վեհափառ հայրապետի շնորհավորական նամակում ասվում է.
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն հայոց հայրապետիս անունից հղում ենք մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ։
Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ սրբությանը՝ ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդելու կաթոլիկ եկեղեցին և խաղաղության, արդարության ու հոգևոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթուն վկայելու մեր Տեր Հիսուսի Քրիստոսի ավետարանը։
Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու քույր եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո ամուր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների և ընդհանուր վկայությունների շնորհիվ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նորին սրբությունը մաղթել է Սրբազան քահանայապետին քաջառողջ երկար տարիներ և հոգևոր անսպառ զորություն՝ առաջնորդելու Աստծո կողմից իրեն վստահված հավատավոր հոտին։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մեզ հետ պետք է հաշվի նստել, թե չէ կզղջան դրա համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ակնայի Մուղամի կենտրոնի բացման արարողությանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր «Մեզ հետ...