Ադրբեջանը փոխանցել է խախտումների վերաբերյալ տեղեկություններ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։
«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաև ՀՀ հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։
Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ, մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...