Պարտադիր չէ ապօրինի ծագում ունեցող գույքը կապել որևէ հանցագործության հետ. Գալյան
Սահմանադրական դատարանը օրենքը և դրա բոլոր դրույթները համարել է սահմանադրությանը չհակասող, այսինքն մենք գործ ունենք լիովին սահմանադրական օրենքի և դրա կարգավորումների հետ, միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը օրենքը կարելի է ասել մեկնաբանել է դրա նպատակների տեսանկյունից և առանձնացրել է երկու իրավաչափ նպատակ, դրանցից մեկը հանցագործությունների դեմ պայքարն է, մյուսը կոռուպցիայի դեմ պայքարը: Այս մասին ԱԺ-ում հայտնեց Արդարադատության նախախարար Սրբուհի Գալյանը:
«Այս համատեքստում դատարանի կողմից առանձնացվել են երկու սուբյեկտային կազմեր, դրանցից մեկը պաշտոնատար անձինք են, իսկ մյուսը պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձինք, և այս երկու խմբերի պարագայում նպատակը ներկայացվել է տարակերպ, այն դեպքում երբ գործ ունենք պաշտոնատար անձանց հետ, ապա այս դեպքում կիրառելի է և գործում է և իրավաչափ է կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման նպատակը, և այս տեսանկյունից բացարձակապես պարտադիր չէ պաշտոնատար անձին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքը կապել որևէ հանցագործության հետ։
Իսկ այն դեպքում, երբ գործ ունենք պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձի հետ, ապա այս դեպքում հավանականությունների հավասարակշռման սկզբունք պահպանմամբ պետք է հիմնավորվի որևէ որոշակի կապ հանցագործության և ձեռք բերված գույքի միջև։ Եվ ընթացքում ես հասցրի գտնել համապատասխան դրույթը, որին ուզում եմ հղում կատարել և կխնդրեմ, որ մասնագիտական հանրույթը ևս ուշադրություն դարձնի Սահմանադրական դատարանի որոշման համապատասխան կետին, որը ընթերցելուց հետո կարծում եմ բոլոր տեսակի վեճերը կսպառվեն, դրույթը հետևյալի մասին է»,- ասաց Գալյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Հակոբ Արշակյանը` Փաշինյան Մոսկվա գնալու մասին
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալու և չգնալու որոշումը ես չեմ կայացնում, ես կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը...
Սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք,...
Փաշինյանն` արտահերթ ընտրությունների մասին
Ես միշտ եղել եմ և շարունակում եմ մնալ և կլինեմ այն համոզմանը, որ ինչ որ պետք է որ նկատի Հայաստանի քաղաքացին, Հայաստանի ք...