Ռուս ազգայնականների հարձակման հետևանքով հայ տղամարդ է մահացել
«Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի մարզի բնակարաններից մեկը, որից հետո հրդեհ է բռնկվել: Զոհվել է Հայաստանի քաղաքացի, իսկ Սոչիից մի աղջիկ ծանր վնասվածքներ է ստացել պատուհանից ընկնելու պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» պարբերականը:
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը բնակարանում եղել է երեք մարդ՝ Հայաստանի 37-ամյա քաղաքացի, Սոչիից 24-ամյա աղջիկ և «քրեական անցյալով» բնակարանի սեփականատիրոջ 46-ամյա որդին: Հետաքննությունը պնդում է, որ նրանք ալկոհոլային խմիչքներ են խմել։
Բնակարան են ներխուժել սև հագուստով հինգ անհայտ անձինք՝ «ռուսական համայնքի» խորհրդանիշով, զինված գազաբալոնով և էլեկտրաշոկերով։ Նրանք կոտրել են մուտքի դուռը, որից հետո բարիկադավորվել են սենյակներից մեկում։ Բնակարանում հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով 26,5 քմ տարածք։
Աղջիկը, փորձելով փրկվել, դուրս է նետվել 7-րդ հարկի բնակարանի պատուհանից և ստացել ողնաշարի կոտրվածքներ, թոքերի վնասվածք, գանգուղեղային վնասվածք և ձեռքերի այրվածքներ:
Հրդեհաշիջումից հետո սենյակներից մեկում հրշեջները հայտնաբերել են հայ տղամարդու դի։
Այժմ կատարվում է նախաքննական ստուգում։
Նմանատիպ հոդվածներ
Հրկիզել են ավագանու անդամներից մեկի կնոջ մեքենան. մանրամասներ
Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։ Այս մասին հայտնե...
Հավանականությունը մեծ է, որ 2-ամյա երեխային գողացել են. երեխայի հայր
Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են: Այս մասին Օրագիր.news-ի հետ զրույցում ասել է մայիսի 4-ից անհետ կորած հա...
Գնդակահարել են պարեկներին. կան վիրավորներ. ահաբեկչություն՝ Մախաչկալայում
Անհայտ անձինք Մախաչկալայում գնդակահարել են ճանապարհային ոստիկանության պարեկներին: Սպանվել է երեք ոստիկան: Նախնական տվյալ...
Լեհաստանի նախագահի թեկնածուն պատռել է ԵՄ դրոշը, իսկ հետո դրանով սրբել կոշիկները
Լեհաստանի նախագահի թեկնածու, եվրապատգամավոր Գժեգոժ Բրաունը պատռել է Եվրամիության դրոշը, իսկ հետո դրոշով սրբել իր կոշիկնե...