Այդ մեկ հոգո՞ւն գողանալ, որ դա լինի. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ ՔՊ-ն Գյումրիում ուզում է գողանալ Մարտուն Գրիգորյանի խմբակցության անդամին։
«Իշխանափոխություն անելու համար պետք է այդ մեկ հոգո՞ւն գողանալ, որ դա լինի, լո՞ւրջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ ոչ մեկը ոչ մեկին չի գողանում, ՔՊ-ն այդ մարդու հետ որևէ կապ չունի։
«Ասեմ ավելին, ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալու, գյումրեցին կատարել է իր ընտրությունը, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին, վերջիվերջո, մենք առաջին տեղն ենք զբաղեցրել»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ փաստաբան Սոս Հակոբյանը հայտարարել է, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն է եղել իշխանական շրջանակներից։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...