Ափսոսանք է առաջացնում․ Զախարաովա
Մեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարություններին:
«Այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիր չեն խորհրդարանի խոսնակի կերպարին։ Ռուսաստանի թեման աշխարհում ակտուալ է, ինչու չօգտագործել հասարակությանը այլ թեմաների կողմ շեղելու համար։ Կրկնեմ` մենք չենք խառնվում ինքնիշխան երկրների ընտրություններին, նման փաստեր չկան», - ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարություններին, թե Երևանի Նոր Նորքի թաղամասում տեղի ունեցած կռիվը, իբր, հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցո...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...