Թրամփը՝ Հռոմի պապի կերպարով հանդես գալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առնչություն չունի սոցցանցի իր էջում հրապարակված լուսանկարի հետ, որտեղ նա ներկայացված է Հռոմի պապի կերպարով: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ, գրում է CNN-ը:
«Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչ-որ մեկը ներկայացրել է ինձ՝ Հռոմի պապի հագուստով, և տեղադրել է ինտերնետում։ Ես դա չեմ արել։ Ես պատկերացում չունեմ, թե որտեղից է կամ ում կողմից է այն հրապարակվել, հնարավոր է՝ դա արհեստական բանականություն միջոցով են ստեղծել, բայց ես դրա հետ կապ չունեմ։ Ես պարզապես նայեցի այն երեկ երեկոյան։ Կինս իրականում հավանել էր այդ լուսանկարը», -ասել է Թրամփը:
Ավելի վաղ Հռոմի պապի կերպարով ներկայացված ԱՄՆ նախագահի նկարը հրապարակվել էր Truth Social սոցցանցի իր էջում։
Թրամփը նաև հերքել է այն պնդումները, թե իր էջում հրապարակումը կարող է վիրավորել կաթոլիկներին՝ ասելով, որ այդ կատակը քննադատում են «ոչ թե կաթոլիկները, այլ կեղծ լուրերով հանդես եկող լրատվամիջոցները»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...