Տեղի է ունեցել Թրամփ-Էրդողան հեռախոսազրույց
Տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա։
Սոցցանցի իր էջում Թրամփը հեռախոսազրույցը որակել է «լավ և արդյունավետ»։
«Խոսեցինք բազմաթիվ թեմաների շուրջ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի, Սիրիայի, Գազայի և այլնի վերաբերյալ։ Նախագահն ինձ հրավիրեց Թուրքիա, և նա նույնպես կգա Վաշինգտոն։ Նախագահի պաշտոնում իմ չորս տարիների ընթացքում իմ հարաբերությունները նախագահ Էրդողանի հետ հիանալի էին։ Մենք սերտորեն համագործակցել ենք բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ այն փաստի շուրջ, որ նա օգնել է բանտարկված քահանա Էնդրյու Բրանսոնին վերադարձնել Միացյալ Նահանգներ՝ անմիջապես իմ խնդրանքով։
Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծիծաղելի, բայց մահացու պատերազմին հիմա վերջ դնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...