Դա անհրաժեշտ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև. Պետդեպարտամենտ
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի դիրքորոշմանը, և այն հանգում է նրան, որ պետք է մարդկանց հետ խոսել դեմ առ դեմ։ Դիվանագիտությունը հանգում է մարդկանց միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուն, որոշակի հարցերի քննարկմանը և ընդհանուր լեզու գտնելուն»,- ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թրամփը մարտի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության 30-օրյա հրադադարի, էսկալացիայի կանխման պայմանները և մի շարք միջազգային հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նա սովոր է խաբել աշխարհին. Վարդանյանի փաստաբան
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանութ...