Պատահարներ
Իրանում՝ ուժգին երկրաշարժից կան տուժածներ
Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 19 մարդ է տուժել, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում կան տուժածներ։ Ներկա պահին հայտնի է, որ տուժել է 19 մարդ։ Վիրավորների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, սակայն վնասվածքները աննշան են, և բոլորի վիճակը լավ է»,- հայտնում է պարբերականը:
Հիշեցնենք՝ Ռազավի Խորասանի նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։
Նյութական վնասը գնահատելու համար տարածք են գործուղվել գնահատման խմբեր։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0