Քաղաքականություն

Դուք լավ գիտեք` ինչի է ընդունակ ԱՄՆ ԶՈւ-ն. ՊՆ նախարարը սպառնացել է Իրանին

Դուք լավ գիտեք` ինչի է ընդունակ ԱՄՆ ԶՈւ-ն. ՊՆ նախարարը սպառնացել է Իրանին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժմանն օգնելու համար։«Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու…

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժմանն օգնելու համար։


«Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին: Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը, և ձեզ նախազգուշացրել են: Ձեր համար հետևանքներ կլինեն մեր ընտրած ժամանակին և վայրում», - գրել է նա X-ում:


Մարտի 15-ին Միացյալ Նահանգները սկսեց զանգվածային հարվածներ հասցնել հութիների թիրախներին, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։ Ի պատասխան՝ Անսար Ալլահը պարբերաբար հարվածներ է հասցնում Կարմիր ծովի հյուսիսում գտնվող USS Harry S. Truman ավիակրին հրթիռներով և անօդաչու սարքերով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250