Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիր է ստորագրվել

Mariam Z. 225 դիտում
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիր է ստորագրվել

Ուկրաինան և ԱՄՆ-ն ստորագրել են հանքանյութերի համաձայնագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել Ուկրաինայում, հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։


Սվիրիդենկոյի խոսքով՝ փաստաթուղթը կարող է երկու երկրների համար ապահովել հաջողություն։


Նա մեկնել էր Վաշինգտոն՝ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրելու համար։ ԱՄՆ-ի կողմից փաստաթուղթը ստորագրել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։


Համաձայնագրի ստորագրումը նախորդել է ամիսների բանակցություններին։ Սկզբում այն պետք է ստորագրվեր փետրվարին, սակայն հետաձգվեց նախագահ Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի բանավեճից հետո։


ԱՄՆ պաշտոնյաները փաստաթուղթը ներկայացրել են որպես Ուկրաինային երկարաժամկետ աջակցության նշան։


«Այս համաձայնագիրը հստակ մեսիջ է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը կողմ է Ուկրաինայի անկախությանն ու խաղաղ ապագային», — նշել է Բեսենթը։


Նրա խոսքով՝ համաձայնագիրը արգելում է Ուկրաինայի վերականգնման վրա շահույթ ստանալ այն պետություններին կամ անձանց, ովքեր աջակցել են Ռուսաստանի պատերազմին։


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունն արդեն հաստատել է փաստաթուղթը։ Նա նշել է, որ այն հնարավորություն կտա ներգրավել ներդրումներ, խթանել տնտեսությունը և ստանալ ԱՄՆ-ից նոր տեխնոլոգիաներ։


Նախատեսվում է, որ հիմնադրամը կունենա հավասար կառավարման համակարգ՝ Կիևի և Վաշինգտոնի միջև։ Երկու կողմերն էլ ներդրումներ կկատարեն։ ԱՄՆ-ի ապագա ռազմական օգնությունը կարող է դիտվել որպես ներդրում, սակայն նախկին օգնությունը չի հաշվառվում։


Շմիգալը հավելել է, որ համաձայնագրով պարտք չի առաջանում, և Ուկրաինան պահպանելու է վերահսկողությունը հանքային պաշարների ու ենթակառուցվածքների վրա։


Սվիրիդենկոն նշել է, որ պետությանը պատկանող ընկերությունները՝ ինչպես «Էներգոատոմը» և «Ուկրնավթան», կմնան պետական։ Հիմնադրամը կհամալրվի նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով՝ առանց հարկման Ուկրաինայում կամ ԱՄՆ-ում։


Ըստ Washington Post-ի, համաձայնագրում չի նշվում Զապորոժյեի ատոմակայանի ճակատագրի մասին։ Փոխարենը, փաստաթուղթը խոստանում է երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն ու ԱՄՆ աջակցություն Ուկրաինայի վերականգնմանն ու անվտանգությանն։


Շմիգալն ասել է, որ համաձայնագիրը ստորագրումից հետո կուղարկվի Վերխովնայա Ռադա՝ վավերացման համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250