Նոր լարվածություն Հնդկաստանի և Պակիստանի միջև
Հնդկաստանի և Պակիստանի պաշտպանության պաշտոնյաները քննարկել են երկու երկրների սահմանին հրադադարի խախտումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով աաղբյուրներին։
«Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենները երեկ թեժ գծի շուրջ զրույց են ունեցել՝ քննարկելու Պակիստանի կողմից հրադադարի չհրահրված խախտումները: Հնդկաստանը Պակիստանին զգուշացրել է Պակիստանի կողմից վերահսկողության գծի երկայնքով տեղի ունեցած չհրահրված խախտումների մասին», - հայտնել են աղբյուրները:
Ավելի վաղ Հնդկաստանի բանակը հայտարարել էր, որ վեցերորդ գիշերն անընդմեջ գրանցել է պակիստանյան զորքերի կողմից չհրահրված կրակոցներ Ջամմուի և Քաշմիրի սահմանային շրջաններում վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով։
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո:
Հավելենք՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խումբը, որը կապված է Ռուսաստանում արգելված «Լաշկար-է-Թաիբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...