Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվարին ու մութ պահերին՝ լուծել է մարդկանց խնդիրները, պաշտպանել է անմեղներին, և երբ շատերը լռում էին, նա խոսել է։ Բայց այսօր կան այնպիսիք, ովքեր համարձակվել են ուրանալ նրան՝ Հուդայի պես։
Մենք հստակ տեղեկություններ ունենք՝ որոշ մարդիկ փորձում են հանրությանը մոլորեցնել՝ ասելով, թե Վարդան Ղուկասյանը այլևս չի վերադառնալու։ Մտածում եք, թե ապահով եք՝ նրա բացակայության պայմաններում խաղալով երկակի խաղեր, դավաճանելով, սուտ խոսելով և խաբելով մարդկանց։
Մեր պատասխանը հաստատ է. Վարդան Ղուկասյանը վերադառնալու է։
Եվ երբ նա վերադառնա՝ բոլորը, կրկնում ենք՝ բոլորը, ովքեր այժմ մասնակցում են սուտ քարոզչությանը, դավադրություններին և հուսալքությանը, կանգնելու են պատասխանատվության առաջ։ Չկա ոչ մի կասկած՝ ձեր անուններն արդեն հայտնի են։ Դուք պատասխան եք տալու՝ օրենքի առաջ, ժողովրդի առաջ և նրա առաջ, ում անվան վրա այսօր փորձում եք ստվեր գցել։
Մի՛ սխալվեք։ Ժամանակավոր լռությունը՝ չի նշանակում պարտություն։ Իսկ երբ Վարդան Ղուկասյանը դուրս գա՝ արդարության ալիքը մաքրելու է ամեն խաբեություն ու դավաճանություն։
Մնացածը՝ շատ շուտով»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...