Երթևեկության կանոնը վերաբերում է նրան, ով «կռուտոյ» չի. Փաշինյան
Երթևեկության կանոնը գրված է նրա համար, ով «կռուտոյ» չի: Այս մասին Կառավարության նիստում, անդրադառնալով հանրության մոտ արմատացած կարծրատիպային մտածելակերպին, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այսպես պետություն չենք դառնա։
«Չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Մեզ մոտ ամեն ինչը պարտադիր է, բայց մեկ է՝ կան կատեգորիաներ, որ դա նրանց չի վերաբերվում. քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում, երթևեկության կանոնների մեջ: Երթևեկության կանոնը վերաբերում է նրան, ով «կռուտոյ» չի, էդ էլ՝ նայած. մարդ կա, որ արագության խախտմանը կռուտոյ ա, բայց լուսացույցի տակ կանգնելու դեպքում կռուտոյ չի, և այդպես շարունակ։ Դրա համար էլ օրենքի նկատմամբ մեզ մոտ այս է վերաբերմունքը։ Ուրեմն, ինչքան էս կյանքում չունես բան արած, վաստակած, որ ստիպված ես օրենքով ապրել։ Էս կյանքում բա դպրոց, մանկապարտեզ, վերջը՝ քուչա կա, էդքան չունե՞ս քո կյանքում արած, որ բացառություններ ունենաս»,- ասաց է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք` Նոր Նորքի թաղապետարանում. Armlur
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Armlur-ը:Ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մ...
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Արցախում առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս գերեզմաններին. Սերժ Սարգսյան
Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս գերեզմաններին: Այս մասի...
Ավինյանը` Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի...