Էրդողանը խոսել է հնարավոր սադրանքների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իտալիայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում խոսել է հնարավոր սադրանքների մասին, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայում խաղաղության գործընթացը խաթարելուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պատճառով և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Ուկրաինան պետք է անկեղծորեն կոչ անեն խաղաղության և դադարեցնեն ռազմական հակամարտությունը՝ առանց որևէ հնարավորություն տալու նրանց, ովքեր ցանկանում են թունավորել այս գործընթացը», - ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Կիևն ու Մոսկվան պետք է «ամրապնդեն փոխադարձ վստահությունը», որպեսզի «խաղաղության գործընթացը երկարաժամկետ հաջող լինի»։
«Մենք կշարունակենք նպաստել և աջակցել խաղաղությանը», - եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նա սովոր է խաբել աշխարհին. Վարդանյանի փաստաբան
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանութ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...