Բռնության նկատմամբ պետք է լինի զրո հանդուժողականություն․ Ավանեսյան
Բռնության նկատմամբ պետք է լինի զրո հանդուժողականություն՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակն ով է ու ում նկատմամբ է տեղի ունեցել բռնություն։ Այս մասին հատարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով բժիշկների նկատմամբ բռնության դեպքերին՝ նախարարն ասաց, որ շտապօգնության կահավորման հետ կապված պետք է փոփոխություններ լինեն։
«Արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկների տեղակայման հարցը, որպեսզի թե՛ չզիջման, թե՛ այլ հարցրեի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք, բացի դրանից, պետք է մասնագիտական հանրության հետ քննարկենք նաև, թե անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչ փորձ կա, ինչ միջոցներ կան, որ կարող ենք տրամադրել»,- հայտարարել է նախարարը։
Նա հավելել է, որ անհրաժեշտություն չկա շտապօգնության մեքենայի հետ լինի նաև ոստիկանական մեքենա, մարդկանց հավելյալ տագնապ կներշնչեն։
«Մենք կուսումնասիրենք այլ ձևաչափեր, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կամփոփենք»,- ասաց Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...