Աշխարհը պետք է ճանաչի դա. Պեսկով
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության տարածքում իրավիճակը այժմ բոլորովին այլ է 2022 թվականի մարտի՝ Ստամբուլի համաձայնագրերի ժամանակ ստեղծված իրավիճակի համեմատ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ բացարձակապես անհնար է չճանաչել փոփոխված իրավիճակը դե ֆակտո կամ դե յուրե։
Պեսկովը նշել է, որ 2022 թվականին Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաման էր տվել Ուկրաինային դուրս գալ բանակցային գործընթացից, Կիևը հետևել է այդ հրամանին։
Այս պահին իրավիճակը ուկրաինական կողմի համար այլ է, բայց այն պետք է ճանաչվի ամեն դեպքում, դրանից փախուստ չկա, ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է խաղաղության համաձայնագիր կնքի ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Ուկրաինայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նա սովոր է խաբել աշխարհին. Վարդանյանի փաստաբան
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանութ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սի...
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյանին...