Գյումրիում բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական մեքենան ու ևս 4 մեքենա
Ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։
«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Մեղավորները հայտնաբերվել են՝ Իրանի ՆԳՆ-ը պայթյունի մասին
Իրանի Բանդար Աբբասի մոտակայքում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը և հրդեհը անփութության հետևանքով է եղել...
Ուժգին պայթյուն է որոտացել Իրանում․ կա զոհ
Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 29-ի առավոտյան Իրանի պաշտպանական ձեռնարկությունում։ Այս մասին հայտնում է Комсомольская п...