Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում․ Փեզեշքիան
Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում: Այս մասին ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն:
«Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը: Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները», - ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական կարգավորումը։
Իրանի նախագահը, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը:
«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- հավելել է Փեզեշքիանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահը նաև հայտարարել է․ «Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ...