Մենք երկու կողմից էլ կապված ենք. Փեզեշքիան
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի։ Այս մասին AZTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ադրբեջանն ու Իրանը, որպես հարևաններ, կարող են միմյանց մեծ օգնություն ցուցաբերել»,-ասել է նա։
Նա ընդգծել է, որ երկրների միջև առողջ հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համալսարանների միջև գիտական և մշակութային կապերը։
«Մենք երկու կողմից էլ կապված ենք, ազգակիցներ ենք։ Փոխադարձ այցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Հետևաբար, պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար», – ասել է Փեզեշքիանը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլի 28-ին կայցելի Ադրբեջան։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ...