Ուզում ենք հասկանալ՝ ինչ է մտածում Վաշինգտոնը մեր հարաբերությունների մասին. Լավրով
Մոսկվան և Վաշինգտոնը կարող են վերադառնալ սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին՝ Միացյալ Նահանգների կողմից երկխոսության նկատմամբ հավասար և փոխադարձ հարգանքի մոտեցման դեպքում։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հենց Միացյալ Նահանգներն է դուրս եկել ռազմավարական կայունության ամրապնդման գործընթացից, և եթե ԱՄՆ–ն ցանկանում է վերադառնալ այս ուղուն, ապա Ռուսաստանի Դաշնությունը կուսումնասիրի այն պայմանները, որոնց դեպքում դա հնարավոր կլինի։ Քանի որ ԱՄՆ դոկտրինալ փաստաթղթերում մեզ անվանում են «հակառակորդ», իսկ որոշ ժամանակ առաջ ամերիկացի պաշտոնյաները մեզ անվանում էին «թշնամի», մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է մտածում Վաշինգտոնը մեր հարաբերությունների մասին և արդյոք նա պատրաստ է իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության, որն ուղղված է շահերի հավասարակշռության որոնմանը: Եթե մոտեցումն այդպիսին է, ապա ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է նա:
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին, սակյան ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ...