Ռուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել. Լավրով
Ռուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ը ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ կառավարմանը փոխանցելու վերաբերյալ: Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ, մենք նման առաջարկ չենք ստացել, իսկ եթե ստանանք էլ, ապա կբացատրենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կառավարումը գտնվում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ, ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմի հսկողության ներքո, որը մշտապես ներկա է և մոնիթորինգ է իրականացնում։ Եթե հաշվի չառնենք կայանի վրա հարձակվելու և Եվրոպայում ու Ուկրաինայում միջուկային աղետ ստեղծելու Ուկրաինայի մշտական փորձերը, անվտանգության պահանջները լիովին պահպանվում են։ ԱԷԿ-ը հուսալի ձեռքերում է»,- ասել է Լավրովը
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Վաշինգտոնն առաջարկում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման շրջանակներում չեզոք տարածք ստեղծել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ և կայանը հանձնել ԱՄՆ վերահսկողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ...