Նոր լարվածություն Հնդկաստանի և Պակիստանի միջև ․ Պակիստանը արտաքսեց հնդիկ դիվանագետներին
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ Քաշմիրի շրջանում, երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է: Այս մասին հաղորդում է AFP-ն։
Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ մեծամասամբ մուսուլման բնակչությամբ Քաշմիրում վերջին քառորդ դարի ընթացքում խաղաղ բնակչության վրա ամենասարսափելի հարձակումն իրականացնելուց հետո։
Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը՝ Պակիստանին հարձակմանը կապելու փորձերը անվանելով անհիմն և խոստանալով արձագանքել Հնդկաստանի ցանկացած գործողության։
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին «առավելագույն զսպվածություն դրսևորել, որպեսզի խնդիրները հնարավոր լինի լուծել խաղաղ ճանապարհով՝ կառուցողական համագործակցության շնորհիվ»։
Հավելենք՝ Նյու Դելին կասեցրել է ջրային պաշարների բաժանման մասին պայմանագիրը, հայտարարել Պակիստանի հետ ցամաքային սահմանային խոշոր անցակետի փակման մասին, նվազեցրել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և չեղարկել պակիստանցիների համար նախատեսված վիզաները։
Ի պատասխան, Իսլամաբադը հնդիկ դիվանագետներին և ռազմական խորհրդականներին արտաքսելու հրաման է տվել, չեղարկել է վիզաները Հնդկաստանի քաղաքացիների համար՝ բացառությամբ սիկհ ուխտավորների, և իր կողմում փակել գլխավոր սահմանային անցակետը։
Ի դեպ Իսլամաբադը Հնդկաստանի դեմ ռազմական գործողությունների չի դիմի, եթե նրա կողմից իրավիճակի սրում չլինի: Իսլամաբադը դժվար թե միջուկային պատերազմի գնա Հնդկաստանի հետ: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը:
Պակիստանը ցանկանում է միջազգային հետաքննություն անցկացնել Ջամուի և Քաշմիրի ահաբեկչության վերաբերյալ, քանի որ իր հասցեին մեղադրանքները մերկապարանոց է համարում: Այս մասին հայտարարել է Ասիֆը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...