Կան մի քանի տարաձայնություններ. Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն հավելել է, որ «մեր լավատեսությունը չափազանց զգուշավոր է»։
«Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- ասել է նա։
Արաղչին նշել է, որ երկխոսությունն անցել է ավելի լուրջ մթնոլորտում, սակայն որոշակի տարաձայնություններ են առաջացել, ուստի, կողմերը պետք է լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնեն տանը:
«Բանակցությունների երրորդ փուլն ավելի լուրջ ստացվեց, քան նախորդները, աստիճանաբար խորանում ենք տեխնիկական մանրամասների մեջ»,- ասել է Արաղչին:
Ըստ նրա՝ կոնկրետ հարցերի շուրջ կան մի քանի տարաձայնություններ՝ «որոշները լուրջ են, որոշները՝ ոչ»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...