Ավարտվեց ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը. ինչ է քննարկվել
Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում։
Օմանի արտգործնախարարը բանակցություններից հետո հայտնել է, որ դրանք ընդգծեցին փոխադարձ հարգանքի և կայուն պարտավորությունների հիման վրա համաձայնության հասնելու ընդհանուր շահագրգռվածությունը: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները, նպատակներն ու տեխնիկական հարցերը:
Իրանի արտգործնախարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին էլ նշել էր, որ կողմերը Օմանի միջնորդությամբ փոխանակում են իրենց տեսակետները երկու հիմնական ուղղություններով՝ պատժամիջոցների արդյունավետ դադարեցում և Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահության ամրապնդում:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...