Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Իրանի միջուկային ծրագրի ճգնաժամի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են լուրջ մթնոլորտում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են լուրջ մթնոլորտում։ Կողմերը Օմանի միջնորդների միջոցով դիրքորոշումներ և տեսակետներ են փոխանակում ինչպես պատժամիջոցների արդյունավետ վերացման, այնպես էլ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահության ամրապնդման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքի պաշտպանության հարցերում»,- գրել Է դիվանագետը:
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է շաբաթ օրը Մասկատում: Բարձր մակարդակի քաղաքական բանակցություններին զուգահեռ Օմանի մայրաքաղաքում անցկացվում են փորձագետների տեխնիկական խորհրդակցություններ, որոնք պետք է քննարկեն միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկ...
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի...
Պուտինը պատրաստ է Կիևի հետ բանակցել. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ռուս...