Թող փորձեն. Ալխաս Ղազարյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Ամեն անգամ էլ ընդդիմության կողմից որևէ շարժում սկսելուց առաջ պարտադիր նշում են, որ մոտեցել է ժամը, քիչ ժամանակ է մնացել, նույնիսկ անցյալ տարի ինչ-որ ժամկետ դրեցին, որ այսքան ժամանակ ենք տալիս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հասունացել է գործող իշխանությունների հեռացնելու պահը:
«Բայց միևնույնն է ոչ մի ծրագիր չի իրագործվում, որովհետև չկա ժողովրդի կողմից աջակցությունը: Ես կարծում եմ՝ որևէ շարժում սկսելուց կամ ծրագրեր կազմելուց համար պետք է վստահ լինեին, որ իրենք ունեն ժողովրդի աջակցությունը: Նրանք չունեն ժողովրդի աջակցությունը, հետևաբար անհանգստանալու կամ մտածելու բան չկա: Եթե ուզում են ինչ-որ բան անել, թող անեն, կերևա ընթացքը ոնց կստացվի»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է իմպիչմենթի գործընթաց սկսելուն, ՔՊ-ական պատգամավորը վստահություն հայտնեց, որ դա էլ չեն հաջողելու, քանի որ ՔՊ-ից որեւէ մեկը այդ նախաձեռնությանը չի միանա. «Բայց թող փորձեն, թող համոզվեն ևս մեկ անգամ: Ես դա բացառում եմ, քանի որ շատ լավ գիտեմ մեր թիմին։ Ես երբեք չէի ցանկանա նույնիսկ համեմատել ՔՊ խմբակցությունը կամ կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ։ Սա իմ ներքին վստահությունն է»:
Հիշեցմանը, որ որոշ ժամանակ առաջ ՔՊ խմբակցությունից երկու պատգամավորներ հեռացան, Ալխաս Ղազարյանն ասել է. «Ես վերահաստատում եմ, որ մեր խմբակցությունը բավականին կուռ է և բոլոր որոշումներում մենք միշտ միահամուռ, միասնական որոշումներ ենք կայացնում, իսկ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի խմբակցությունից դուրս լինելը, դուք էլ եք տեղյակ, ինչ գործընթացներով ուղեկցվեց, ինչի արդյունքում եղավ: Իրենց հեռանալը բնավ մեր որոշումների հետ կապված չէր: Այսինքն, այնպես չէր, որ իրենք խանգարել են որևէ որոշման կայացմանը, դրա համար են դուրս եկել խմբակցությունից»:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր. Արուսյակ Ջուլհակյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետակա...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...