Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր. Արուսյակ Ջուլհակյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագծին։
Հանձնաժողովի ՔՊ–ական անդամները դեմ քվեարկեցին՝ նշելով, թե նախկինում ևս եղել են պատգամավորներ, որոնք ոչ էթիկական վարք են դրսևորել, և անհասկանալի է, թե ինչու է հենց Քոչարյանի հարցով ստեղծվում։
«Բազմիցս եղել են դեպքերը, երբ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորը դրսևորել է վարք, որ առնվազն առերևույթ էթիկայի նորմերի խախտում է։ Որևէ դեպքով չենք ստեղծել հանձնաժողով, որովհետև համարել ենք՝ եթե որևէ հարցով ԱԺ-ն քննարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, թե ոչ, արդեն կնիք է դնում այն հանգամանքի վրա, որ այդ խախտումը տեղի է ունեցել։ Համարել ենք, որ դա հարցի ավելորդ քաղաքականացում է։ Քանի որ առ այսօր չի ստեղծվել այն, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր՝ կրկնելով, որ իմ համոզմամբ՝ նա անթույլատրելի վարքագիծ է դրսևորել»,- ասել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
Միաժամանակ պատգամավորները կարևորեցին էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծումը։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե հանձնաժողովը հետադարձ ուժ չի ունենալու և չի կարողանալու քննել Քոչարյանի վարքագիծը, նշել է՝ եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ կամ մեկանգամյա դեպք, վաղ, թե ուշ նրա հարցը կդրվի մշտական հանձնաժողովի քննարկմանը։
Վարդանյանը նշել է՝ երկար է մտածել ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման շուրջ, սակայն նպատակահարմար չի համարում դրա ստեղծումը։
«Եկեք անկեղծ լինենք` սա լինելու է մեծամասնության հանձնաժողով։ Այս պարագայում միշտ կա՛մ ընդդիմությունն է բողոքելու, կա՛մ հակառակը։ Մեզ պետք են հստակ կանոնակարգումներ, և հանձնաժողովի անդամներն էլ պետք է ունենան բարձր էթիկական որակներ, նաև հմտություններ, այդ թվում՝ իրավական գնահատելու, պետք է ունենան անաչառություն, վեր գտնվեն կուսակցական շահերից»,- ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ մեծամասնության հանձնաժողովը լինելու է ինկվիզիցիոն հանձնաժողով և միշտ լինելու է ինկվիզիցիոն ընդդիմության նկատմամբ։
Շեշտել է, որ մինչև նստաշրջանի ավարտը լինելու է մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ նախագիծ։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...