Բայրամովը` Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման մասին
Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար, այսօր Բաքվում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Այս պահանջներից բացի Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։
«Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն», - ասել է նա:
Եվրամիության արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում ԵՄ-ի կարևոր գործընկեր է։
«Մենք ակնկալիքներ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն Կայա Կալլասը՝ նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր. Արուսյակ Ջուլհակյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետակա...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...