Թրամփի համբերության բաժակը լցվել է. Լևիթ
Հերքվել են լուրերն այն մասին, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ընդունելու հաշտության մշտական առաջարկը «մինչև օրվա վերջ», հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է հրաժարվել խաղաղ բանակցություններից։ Այս մասին CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
«Մինչև այսօրվա վերջ չէ»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, Լևիթը նաև հայտարարել է, որ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում, և «նա պետք է տեսնի՝ ինչով է այս ամենն ավարտվելու»:
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահն ընթանում է «սխալ ուղղությամբ», երբ խոսքը վերաբերում է խաղաղ բանակցություններին, և որ «Զելենսկին փորձում է մամուլում վիճարկել այս խաղաղ բանակցությունները, և դա նախագահի համար անընդունելի է»։
«Նրա համբերության բաժակը լցվել է»,-հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ նկատի ունենալով Թրամփին։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...