Իրանը պատրաստ է առաջին քայլն անել. Արաղչի
Իրանը պատրաստ է առաջին քայլն անել և այցելել Բեռլին, Լոնդոն և Փարիզ՝ վերսկսելու «եվրոպական եռյակ» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ես կրկին դիվանագիտություն եմ առաջարկում: Մոսկվայում և Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլն անել և այցելել Փարիզ, Բեռլին և Լոնդոն: Ես պատրաստ էի դա անել նախքան Իրանը սկսել էր անուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, բայց «եվրոպական եռյակը» մերժեց»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում:
Նա հավելել է. «Գնդակը հիմա եվրոպական եռյակի դաշտում է: Նրանք հնարավորություն ունեն ազատվելու հատուկ հետաքրքրություն ունեցող ընկերակցությունների ճիրաններից և այլ ճանապարհ հարթելու։ Այն, թե ուր մենք կշրջվենք այս ճամփաբաժանում, հավանաբար կորոշի ապագան»:
Իրանի արտգործնախարարի կարծիքով՝ Թեհրանի և երեք եվրոպական երկրների միջև ներկա հարաբերությունները խիստ անկում են ապրում:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...