Ինչ հետևանքներ կունենա Ռուբիոյի և Ուիթքոֆի՝ Լոնդոն մեկնելուց հրաժարվելը
Ռուբիոյի և Ուիթքոֆի՝ Լոնդոն մեկնելուց հրաժարվելը նվազեցնում է Ուկրաինայի հարցով հանդիպման նշանակությունը։ Այս մասին գրել է Financial Times-ը։
Ինչպես գրել է պարբերականը, ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչումը կարող է լուրջ դիվանագիտական ճգնաժամ առաջացնել Եվրամիությունում և հատկապես ՆԱՏՕ-ում։
Դա կարող է լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ բանակցություններում, քանի որ ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամները ստիպված կլինեն ընտրություն կատարել իրենց սկզբունքների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկության միջև, որպեսզի թույլ չտան ԱՄՆ-ին դուրս գալ դաշինքից։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է այցը Լոնդոն, որտեղ կկայանան ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերից հետո՝ Ղրիմը ռուսական ճանաչելուց հրաժարվելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն՝ ջահերով երթի վերաբերյալ խոսակցությունների մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ու...
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։«Հայաստանը դուրս չի եկել,...
Ուկրաինան պետք է Ղրիմը ճանաչի ռուսական. Թրամփը սպասում է
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Ա...