Զելենսկիի հայտարարությունից հետո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է այցը Լոնդոն, որտեղ կկայանան ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերից հետո՝ Ղրիմը ռուսական ճանաչելուց հրաժարվելու մասին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Հանդիպումը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կկայանա այսօր՝ ապրիլի 23-ին, ԱՄՆ-ը կներկայացնի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը Ռուբիոյի որոշումը բացատրել է նրա զբաղվածությամբ։ «Դա վերաբերում է իր ժամանակացույցի տեխնիկական հարցերին»,- վստահեցրել է մամուլի քարտուղարը։
The Wall Street Journal-ը հայտնել է, որ Փարիզում եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ Ուկրաինային ներկայացվել է խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից պատրաստված առաջարկ։ Այն ներառում է Ռուսաստանի համար հիմնարար կարևորություն ունեցող 2 պահանջ ՝ Ղրիմի ճանաչում Ռուսաստանի Դաշնության մաս և հրաժարում ՆԱՏՕ-ին միանալուց: Զելենսկին ասել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո ինքը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար, սակայն միևնույն ժամանակ պնդել է, որ Ուկրաինան օրինականորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...
Չենք ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ը մեր ազգային հի...