Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:
«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:
Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան:
Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք:
Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ:
Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ:
Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք` Նոր Նորքի թաղապետարանում. Armlur
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Armlur-ը: Ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած...
Երթևեկության կանոնը վերաբերում է նրան, ով «կռուտոյ» չի. Փաշինյան
Երթևեկության կանոնը գրված է նրա համար, ով «կռուտոյ» չի: Այս մասին Կառավարության նիստում, անդրադառնալով հանրության մոտ ար...
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...