Չինաստանի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կարող են կրճատվել. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է չինական ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ չինական ապրանքների մաքսատուրքերը կարող են կրճատվել մինչև 50-65%։
Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ չինական ապրանքների համար իր սահմանած 145 տոկոս մաքսատուրքերը չափազանց բարձր են, և խոստացել էր դրանք նվազեցնել Պեկինի հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...