
ՌԴ շրջաններից մեկի տասնյակ բնակավայրերում տարհանում է սկսվել

Օպերատիվ շտաբը Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո որոշել է տարհանում կազմակերպել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Ավդեևը։
Նա նշել է, որ պայթյունի վայրում ներգրավված են բոլոր արտակարգ ծառայությունները:
«Կիրժաչի շրջանի զորամասի տարածքում արտակարգ իրավիճակի հետևանքով զինամթերքի բռնկում է տեղի ունեցել։ Պայթել է արկերի պահեստը։ Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը որոշում է կայացրել զորամասի, յոթ բնակավայրերի և 12 ամառանոցային ավանների տարհանում անցկացնելու մասին»,-հայտնել է նա:
Հիշեցնեն՝ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Վլադիմիրի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով պայթել է պահեստում պահվող զինամթերքը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի պատճառը պայթուցիկ նյութերով աշխատանքներ կատարելիս անվտանգության պահանջների խախտումն է։