Պայթյուն՝ ՌԴ զորամասներից մեկի պահեստում
ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանում պայթյուն է տեղի ունեցել։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բարսովո գյուղում։ Ըստ Պաշտպանության նախարարության հրապարակման՝ հրդեհի հետևանքով պայթել է պահեստում պահեստավորված զինամթերքը, հրդեհի նախնական պատճառն անվտանգության պահանջների խախտումն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
Հաղորդվում է, որ տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, ավելի ուշ կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն:
Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով՝ պաշտպանության փոխնախարար Բուլիգայի գլխավորությամբ։ Պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության։ Վլադիմիրի շրջանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են զորամասի և ԱԻՆ բրիգադները։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Բարսովո և Միրնի բնակավայրերի բնակիչները տարհանվում են։
Նմանատիպ հոդվածներ
Նոր պայթյուններ՝ Իրանի նավահանգստում. հրդեհը չի մարել
Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքում հզոր պայթյունից հետո նավահանգստում դեռ չի հաջողվել մարել հրդեհը: Տեղի են ունեցել ն...
Ինքնաթիռը բռնկվել է, ուղևորները տարհանվել են. ԱՄՆ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի միջազգային օդանավակայանում այրվել է Delta ավիաընկերության մարդատար ինքնաթիռի շարժիչը:...
Անհայտ անձը Սեուլում այրել է բնակելի բարձրահարկ շենք. կան զոհեր
Սեուլի Բոնգչոն-դոնգ թաղամասում անհայտ անձը հրդեհել է 21-հարկանի բնակելի շենքը։ Նա դա արել է կրակ արձակող սարքով: Այս մաս...
Հրապարակվել են կադրեր՝ Իրանի նավահանգստում պայթյունի պահից
Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, տուժել է...