
Նոր Արտամետում «Գազելը» վթարի է ենթարկվել․ բոլոր տուժածները երեխաներ են

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնք բոլորը երեխաներ են, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Կայքի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ վթարի մասնակիցների մեջ կա զինվորական, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական վարչության գլխավոր վարչության 4-րդ կայազորի քննչական վարչության աշխատակիցները:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեոռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Auroranews-ը փորձում է մանրամասներ ճշտել Առողջապահության նախարարությունից և Ոստիկանությունից։