Մենք պատրաստ ենք դրան. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով բանակցություններից հետո գործարք կնքելու հարցում՝ պայմանով, որ նրա ազգային շահերը պաշտպանվեն, տեղեկացրել է Tasnim-ը։
Երկուշաբթի Իրանի ՆԳՆ-ում Իրանի նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը հաստատել է իր վարչակազմի հանձնառությունը՝ զարգացնել քաղաքական, տնտեսական, գիտական եւ մշակութային հարաբերություններ այլ երկրների, մասնավորապես իսլամական եւ հարեւան պետությունների հետ:
«Մենք ձգտում ենք կառուցողական փոխգործակցության այլ երկրների հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է նա։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկու փուլերը՝ նախագահն ասել է. «Մենք պատրաստ ենք գործարքի ԱՄՆ-ի հետ բանակցություններում որոշակի շրջանակներում եւ (մեր) ազգային շահերի պաշտպանությամբ»։
«Սակայն եթե նրանք (ԱՄՆ) չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով բանակցել, մենք հավատարիմ կմնանք մեր սեփական ճանապարհին»,- ավելացրել է Իրանի նախագահը։
Արձագանքելով Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հայտարարություններին՝ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը ոչ լավատեսորեն, ոչ էլ հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի հետ բանակցությունների հանդեպ։
Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում Մասկատում եւ Հռոմում բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար:
Կողմերը պայմանավորվել են փորձագիտական մակարդակով տեխնիկական բանակցություններ սկսել Օմանում ապրիլի 23-ին, որին կհաջորդի առաջատար բանակցողների հանդիպումը ապրիլի 26-ին:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների թիվը նվազել է. ՔԿ նախագահը մանրամասներ է նորկայացրել
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ա...
Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան
Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների հ...
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...