Անհետ կորածների թիվը նվազել է. ՔԿ նախագահը մանրամասներ է նորկայացրել
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` անդրադառնալով 44–օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարցին։
«Այսօր պետք է արձանագրել, որ այդ թիվը նվազել է, քանի որ քննիչները աշխատանք են կատարել, փորձաքննություն են իրականացրել։ Այս մասով արձանագրենք, որ քննություն կատարվել է»,– նշել է նա։
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե անհետ կորածների հարազատները ԱԺ–ում նրա ու այլ ուժայինների հետ վերջին հանդիպումից բավականին դժգոհ էին հեռացել` քննիչների աշխատանքը որակելով փնթի, Պողոսյանը վստահեցրեց, որ որևիցե կերպ, որևիցե անգամ չի փորձել արդարացնել որևիցե քննիչի գործողություն կամ անգործություն, սակայն իր նշանակումից ի վեր, ինչպես նաև մինչև իր նշանակումը, այս քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարվել։
«Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, սակայն կարող են գտվել մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ լինեն քննությունից, քանի որ միգուցե սպասելիքներն այլ են եղել»,– ընդգծել է ՔԿ նախագահը։
Նա նշել է, որ քրեական այս վարույթը բաղկացած է հարյուրավոր հատորներից, և այս պահի դրությամբ կան բազմաթիվ փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռ չեն ստացել։
Անդրադառնալով անհետ կորածներից մեկի հարազատի որակմանը, թե ՔԿ–ն փնթի քննություն է իրականացրել, Պողոսյանը տեղեկացրեց, որ դա վերաբերում է մի գրության, որտեղ քննիչը թույլ էր տվել տեխնիկական վրիպակ` որոշում էր կայացրել, սակայն գրության մեջ այլ անձի անուն–ազգանուն էր գրել։
«Սա ծնողները համարեցին քննիչի կողմից վերաբերմունք։ Այս առումով կոմիտեում ծառայողական քննություն է նշանակված, սակայն այն անձը, որ ստացել է այդ գրությունը, լիարժեք բավարարված էր պատասխանից ու հասiացել էր, որ դա ընդամենը վրիպակ է։ Մի գրության հիման վրա քննությունը որակել փնթի, կարծում եմ` արդար չէ»,– ասել է Պողոսյանը։
Նա վստահեցրել է, որ ամենօրյա ռեժիմով ընդունում է հարզատներին, տեղում լուծումներ առաջարկում։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...
Չենք ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ը մեր ազգային հի...