
Լարված աշխատանք է ընթանում. Պեսկով

Մենք աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ, այն բարդ է և շատ ժամանակ է պահանջում, ուստի անհապաղ արդյունքներ ակնկալելը դժվար է։ Այս մասին Financial Times-ին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Լարված աշխատանք է ընթանում: Մենք աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ, այն բարդ է և շատ ժամանակ է պահանջում, ուստի անհապաղ արդյունքներ ակնկալելը դժվար է և աշխատանքը հնարավոր չէ անել հրապարակայնորեն»,-ասել է նա։
Նշենք նաև, որ Պեսկովը «ՌԻԱ Նովոստի» - ի հետ զրույցում մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին հրապարակումները:
«Այժմ շատ ֆեյքեր են հրապարակվում, այդ թվում ՝ դրանք հրապարակում են նաև հարգելի պարբերականներ, ուստի պետք է լսել միայն սկզբնաղբյուրներին», - գործակալությանը հայտնել Է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ պարբերականը գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: