Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրից մանրամասներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման ծրագիրը կարող է ներառել եվրոպական ուժեր Ուկրաինա՝ հրադադարի պահպանումն ապահովելու համար, գրում է New York Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։
«Չնայած պայմանները վերջնական են, քանի որ Կիևը և Մոսկվան ներքին քննարկումներ են անցկացնում ծրագրի շուրջ, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ նրանք կարող են ներառել եվրոպական ուժերի տեղակայումը Ուկրաինա, եթե զինադադար ձեռք բերվի»,–գրում է թերթը։
Հրատարակության համաձայն՝ ներկայումս քննարկվում է նաև առանձին խաղաղապահ ուժերի տեղակայումը համատեղ հանձնաժողովի տեսքով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և երրորդ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի մասնակցությամբ՝ շփման գծի մոնիտորինգի և հրադադարի ապահովման համար։
Ինչպես գրում է հրատարակությունը, ԱՄՆ-ի մասնակցությունը նույնպես հնարավոր է, սակայն ոչ թե ռազմական, այլ դրամական տեսքով։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովն այս շաբաթ կարող է Ռուսաստանին ներկայացնել վերջին՝ լավագույն առաջարկը, որը կարող է ներառել որոշ պատժամիջոցների վերացում։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների թիվը նվազել է. ՔԿ նախագահը մանրամասներ է նորկայացրել
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ա...
Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան
Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների հ...
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանր...